5 մարտի 2011 - 19:04 AMT
Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնապես արգելել են ցանկացած ցույց և բողոքի ակցիա

Սաուդյան Արաբիայի իշխանությունները շաբաթ օրն արգելք են սահմանել բնակչության կողմից ցանկացած ցույց և բողոքի ակցիա կազմակերպելու վրա: Իրավապահ մարմինները բոլոր միջոցները կիրառելու են հասարակական կարգի խախտումը կանխարգելելու համար, ասվում է երկրի ՆԳՆ հաղորդագրությունում, հայտնում է Reuters-y:

Վերջին ամիսներին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շատ երկրներ բռնկված են ժողովրդական զանվգածային բողոքներով, որոնք արդեն հանգեցրել են իշխող ռեժիմների տապալման Եգիպտոսում և Թունիսում: Ներկա պահին անկարգությունները շարունակվում են, մասնավորապես, Եմենում: Հակակառավարական ելույթներ են տեղի ունեցել նաև Ալժիրում, Բահրեյնում, Իրանում, Հորդանանում, Մարոկկոյում, Օմանում: Առավել դաժան ընդհարումներ են տեղի ունենում Լիբիայում անվտանգության ուժերի և ընդդիմության միջև, որտեղ, իրավապաշտպան կազմակերպությունների տվայալներով, հնարավոր է, զոհվել է վեց հազար մարդ: