6 մարտի 2011 - 15:48 AMT
Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ում հանդես կգա «Boom-Boom» երգով

Հայ երգչուհի Էմմին «Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթում հանդես կգա «Boom-Boom» երգով: Այդ երգն ընտրվեց մարտի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում SMS քվեարկության և 50/50 հարաբերակցությամբ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշումով:

Մայիսի 10-ին Էմմին վիճակահանության համաձայն կմասնակցի «Եվրատեսիլ 2011»-ի կիսաեզրափակիչին: Այդ օրը ելույթ կունենան նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Սերբիայի, Սան Մարինոյի և այլ երկրների ներկայացուցիչները:

56-րդ «Եվրատեսիլը» տեղի կունենա 2011-ի մայիսի 10-14-ին գերմանական Դյուսելդորֆ քաղաքում: Երկու կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 10-ին և մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին: Այս տարի եզրափակիչում կմրցեն 25 երկրներ, ընդ որում երկարատև դադարից հետո մրցույթին կմասնակցեն Իտալիայի, Սան Մարինոյի և Ավստրիայի ներկայացուցիչները: