7 մարտի 2011 - 12:00 AMT
Անտիոքի պատրիարք Գրեգորիուսը զգուշացնում է. Քրիստոնյաները անհետացման եզրին են

Անտիոքի կաթոլիկների պատրիարք Գրեգորիուսը զգուշացրել է, որ Սիրիայի և այլ արաբական պետությունների քրիստոնեական բնակչությունն անհետացման եզրին է: Ելույթ ունենալով Ռաբվեխում՝ Կաթոլիկների լիգայի անդամների առջև, պատրիարքը հայտարարել է. «Մեզ, քրիստոնյաներիս, մեծ մարտահրավեր է նետված և մենք գտնվում ենք ժողովրդագրական անհետացման եզրին»: Պատրիարքը կոչ է արել ձևակերպել այն գաղափարները, որոնք կարող են կասեցնել քրիստոնյաների արտագաղթը արաբական պետություններից, որը սպառնում է զրկել հավատացյալներից քրիստոնեական քաղաքակրթության օրրանը: Գրեգորիուսը վստահ է, որ արտագաղթի միակ և գլխավոր պատճառը պաղեստինա-իսրայելյան հակամարտությունն է, գրում է MIGnews.com-ը: