7 մարտի 2011 - 14:11 AMT
Հայկական եկեղեցիները Թուրքիայում դառնում են խայծ զբոսաշրջիկների համար

Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Էրթողրուլ Գյունայն այցելել է Նիղդե գավառի հայկական ու հունական եկեղեցիները: Ինչպես հայտնում է Dikkathaber-ը, Գյունայը հանդիպել է տեղական իշխանությունների հետ՝ կարևորելով պատմական հուշարձանների վերականգնումն ու պահպանումը, ինչը կնպաստի զբոսաշրջիկների քանակի ավելացմանը:

Նախկինում Նիղդեի քաղաքապետը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել հունական ու հայկական եկեղեցիները, մաքրել շրջակա տարածքը ավելորդ կառույցներից: