7 մարտի 2011 - 14:17 AMT
Երևանը Google maps-ում խմբագրվել է անգլերենով Erivan

Երևանը Google maps-ում խմբագրվել է անգլերենով Erivan: Այս փոփոխությունը նկատել են մի քանի հայ բլոգերներ և կոչ են անում բոլորին խմբագրել Google քարտեզում Երևանի անունը Yerevan:

Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանի, այս փոփոխությունները պարբերաբար արվում են ադրբեջանցիների կողմից: «Մոդերատորին մեծ քանակությամբ առաջարկություններ են արվում անվանումը փոխելու, խմբագրելու վերաբերյալ։ Կարծում եմ, սա մի քանի օր կտևի և մի քանի առաջարկներից հետո կվերականգնվի Yerevan տարբերակը»,-ասել է նա։

Խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել edit կոճակը և անգլերեն լեզվի դաշտում գրել Yerevan. Մոդերատորը կհաստատի այն ստուգելուց հետո։