7 մարտի 2011 - 14:39 AMT
Մուամար Քադաֆին կհրաժարվի իշխանությունից անվտանգության երաշխիքի դիմաց

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին պատրաստ է հրաժարվել իշխանությունից անվտանգության երաշխիքի դիմաց: Ինչպես գրում է Asharq Alawsat թերթը, Քադաֆին պատրաստ է հեռանալ իշխանությունից ու երկրից, եթե նրան ու իր ընտանիքին անձնական անվտանգության երաշխիքներ տան:

Այս հաղորդագրությունը չի հաստատվում և չի մեկնաբանվում ոչ Քադաֆիի կողմնակիցների, ոչ էլ հակռակորդների կողմից, հայտնում է MIGnews-ը: