7 մարտի 2011 - 14:52 AMT
Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Մադրիդյան առաջարկները երկրորդ պլան են մղվել, վստահ է Սերգեյ Մինասյանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մադրիդյան առաջարկները ետին պլան են մղվել: Ներկա դրությամբ ղարաբաղյան գործընթացի առաջին պլանում հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Կովկասի Ինստիտուտի գիտահետազոտական բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

«Այժմ Մադրիդյան սկզբունքները երկրորդական նշանակություն ունեն: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնություն կա: Ե'վ Մոսկվան, և' Վաշինգտոնը, և' Փարիզը հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում չպետք է ռազմական գործողություններ սկսվեն: Այդ հարցում ընդհանուր համաձայնություն կա»,- ասել է Մինասյանը: