Մարտի 7-ին սկսվել է Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքը, որը կայանալու է մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլի շրջանակներում: Տոմսերի վաճառքը սկսվել է նախատեսվածից երեք օր շուտ:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՖՖ-ի մամլո ծառայությունում, մեկ երկրպագուին կվաճառվի չորս տոմսից ոչ ավելի, գնորդը պետք է ներկայանա անձնագրով:
Արևմտյան տրիբունայի տոմսերի գինը 7000 դրամ է, արևելյան տրիբունայի տոմսերինը՝ 5000 դրամ, իսկ հյուսիսային ու հարավային տրիբունաներինը՝ 3 000 դրամ:
Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 19:00-ին: