7 մարտի 2011 - 19:00 AMT
Կոտ-դ’Իվուարում կրկին բախումներ են սկսվել հակամարտող քաղաքական ուժերի միջև

Կոտ-դ’Իվուարում կրկին բախումներ են սկսվել հակամարտող քաղաքական ուժերի կողմնակիցների միջև: Երկրի արևմուտքում նախագահական ընտրությունների հաղթող Ալասսան Ուատտարային սատարող ուժերը զավթել են քաղաքներից մեկը:

Երկրի խոշորագույն քաղաքի` Աբիջանի մի քանի թաղամասերում իշխանությունը փոխանցել հրաժարվող նախկին նախագահ Լորան Գբագբոյի կողմնակիցները թալանում են քաղաքական հակառակորդների` այդ թվում Ուատտարայի կողմից նշանակված նախարարների տները:

Կոտ-դ’Իվուարում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահները հայտարարել են, որ իրենց ուժերը բավական չեն երկրում զինված հակամարտությունը կանխելու համար, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: