8 մարտի 2011 - 13:30 AMT
Սերգեյ Սեմակը չի կարողանա օգնել Ռուսաստանի հավաքականին Հայաստանի դեմ խաղում

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Սերգեյ Սեմակը, որը վնասվածք է ստացել «ԲԿՄԱ» հետ խաղում, ենթարկվել է բժշկական հետազոտության: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, վերականգնման համար ֆուտբոլիստին կպահանջվի 4-6 շաբաթ:

Սեմակը, ինչպես նաև նախօրեին վնասվածք ստացած ՌԴ կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը, չի կարողանա օգնել Ռուսաստանի հավաքականին մարտի 26-ին Հայաստանի հավաքականի հետ խաղում: