8 մարտի 2011 - 13:39 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 210 մլն դրամ է հատկացրել անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու համար

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը 210 մլն դրամ է հատկացրել Վանաձորում նորակառույց շենքում անօթևան մարդկանց համար 20 բնակարան ձեռք բերելու նպատակով։

Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, 20 անօթևան ընտանիքներ տեղափոխվել են բարեկարգ և հարմարավետ բնակարաններ և տոնել բնակարանամուտը։

«Մենք կարողանում ենք երազել ու իրականություն դարձնել մեր երազանքները, քանի որ հավատում ենք Հայաստանի ապագային և մտածում ենք մեր ազգի մասին։ Սա հիանալի նվեր է մարտի 8-ին՝ Կանանց և մայրության տոնի կապակցությամբ», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: