Մոսկվայում մահափորձ է կատարվել հայ միլիցիոների դեմ: Անհայտ անձը կրակել է թաղային միլիցիոներ Գագիկ Բենյամինյանի վրա, երբ նա մոտենում էր հենակետին: Վիրավորվել է մայորի ձախ ուսն ու ծնոտը: Վարկածներից մեկի համաձայն հարձակման ետևում կարող են կանգնած լինել ազգայնականները, որոնք բազմիցս սպառնացել են նրան ինտերնետի միջոցով: Այժմ նա հիվանդանոցում է, նրա վիճակը ծանր է: Հանցագործին թարմ հետքերով բռնել չի հաջողվել:
Հարուցվել է քրեական գործ ՔՕ 317 հոդվածով (մահափորձ իրավապահ մարմնի աշխատակցի դեմ) և 222 հոդվածով (զենքի ապօրինի կրում): Առաջնային է դարձել մասնագիտական գործունեության պատճառով հարձակման վարկածը:
Իսկ ըստ ոչ պաշտոնական վարկածի, Բենյամինյանի դեմ հարձակման ետևում կարող են կանգնած լինել ազգայնականները: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «դիտարկվում են հանցագործության բոլոր հնարավոր դրդապատճառները»: