8 մարտի 2011 - 14:33 AMT
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր շնիկի համար բացել է Facebook էջ

Ինչպես հայտնում է Mashable.com-ը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի սպիտակ շնիկը՝ Փուլին, այժմ ունի իր անձնական Facebook էջը։ Էջում տեղադրված են շնիկի նկարները Ցուկերբերգի և վերջինիս ընկերուհի՝ Պրիսցիլա Չեն-ի հետ։

Փուլիի էջն արդեն «հավանել է» ավելի քան 20, 500 Facebook օգտագործող։ Ցուկերբերգն և Չենը էջում ներկայացված են որպես էջի սեփականատերեր։

Ցուկերբերգն, ըստ երեւույթին, առաջ է տանում նոր միտում՝ Facebook էջեր ընտանեկան կենդանիների համար։