Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին ազատվել է Փորձագետների խորհրդի` երկրի գերագույն առաջնորդին ընտրող Իրանի պետական իշխանության մարմնի ղեկավարի պաշտոնից:
Իրանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Ռաֆսանջանին վերջին ժամանակներս քննադատության էր ենթարկվում ընդդիմության հետ կապի համար:
Փորձագետների խորհուրդը բաղկացած է 86 հոգուց, որոնք ընտրվում են 8 տարով: Տարեկան երկու անգամ հավաքվող խորհրդի նիստերն ընթանում են փակ ռեժիմով: Փորձագետների խորհրդի նոր ղեկավար է դարձել 80-ամյա այաթոլլա Մոհամմադ Ռեզա Մահդավի Քանին, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: