8 մարտի 2011 - 15:23 AMT
Երևանում տեղի կունենա «Մեր առաջին տարրը» գրքի շնորհանդեսը

Մարտի 9-ին Երևանի «Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա «Մեր առաջին տարրը» գրքի շնորհանդեսը: Գիրքը ջրի թեմային նվիրված յուրօրինակ լուսանկարների և բանաստեղծությունների հավաքածու է: Աշխատանքների հեղինակները մեր տարածաշրջանի լուսանկարիչներ և պոետներ են:

Շնորհանդեսի կազմակերպիչն է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: Հյուրերի թվում կլինեն գրողներ, լուսանկարիչներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը: