
Ըստ Amnesty International-ի, Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են ժողովրդավարական շարժման ակտիվիստներին: Կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել երիտասարդների հետապնդումները, որոնք մտադիր էին ուրբաթ օրը բողոքի ցույց կազմակերպել: Ըստ Amnesty International-ի, ակտիվիստները հայտարարել են, որ իրենց ձերբակալել են՝ զրկելով փաստաբանի հետ հանդիպելու հնարավորությունից և ենթարկել են կտտանքների:
Ադրբեջանական իրավապաշտպան շարժման ակտիվիստ Ֆուադ Խասանովը հայտնել է, որ իշխանությունները ցանկանում են ահաբեկել երիտասարդներին, որոնք ոգևորվել են Մերձավոր Արևելքի իրադարձություններից:
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ևս կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ապահովել օրենքների պահպանումը և կալանավորներին տրամադրել օրենքով նախատեսված իրավունքներն ու բժշկական ծառայություններ մատուցել, հաղորդում է VOA News-ը: