8 մարտի 2011 - 15:44 AMT
Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հայ կանանց մաղթում է առողջություն, սեր և կանացի երջանկություն

Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ սիրում է տոները, հատկապես մարտի 8-ը, չնայած, որ անգամ տոնը չի կարող առիթ դառնալ մարզումների հետաձգման համար:

«Այդ օրը մարզումներից հետո մենք հավաքվում ենք ընկերներով և շատ հետաքրքիր ժամանակ անցկացնում: Մարտի 8-ին ես հիմնականում ծաղիկներ եմ նվեր ստանում: Սիրում եմ նաև նվերներ տալ մայրիկիս կամ էլ ընկերուհիներիս»,- ասել է Ավդալյանը:

Աշխարհի չեմպիոնը գտնում է, որ բոլոր հայ կանայք շատ ուժեղ ու յուրահատուկ են, և բոլորին մաղթում է առողջություն, սեր ու կանացի երջանկություն: