8 մարտի 2011 - 17:46 AMT
ԿԱՐԾԻՔ
Մարտի 8-ին սոցիալական ցանցերից օգտվող տղամարդիկ ակամա սպամերներ են դառնում

Մարտի 8-ին սոցիալական ցանցերից օգտվող տղամարդիկ ակամա սպամերներ են դառնում: Ցանկանալով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին շնորհավորել տոնի առթիվ` նրանք մեծ քանակությամբ նկարներ են ներբեռնում Համացանց` որպես էլեկտրոնային բացիկներ: Ըստ երևույթին, շատերը մոռացել են, որ գոյություն ունեն բազմաթիվ կայքեր, որոնք ըստ ճաշակի էլեկտրոնային շնորհավորական բացիկներ են առաջարկում, որոնք երաշխավորված կհասնեն հասցեատիրոջը:

Facebook-ում և այլ ցանցերում բեռնված լուսանկարների մեկնաբանությունների հսկայական քանակությունը հակառակ արդյունքն է տալիս. ավտոմատ դառնալով սպամ` նրանք նյարդայնացնում են իգական սեռի ներկայացուցիչներին: Սոցիալական ցանցերից օգտվողները, տեղադրելով շնորհավորական, բայց ծայրահեղ շաբլոն ստատուսներ, ակամա օնլայն ֆլեշմոբերի մասնակիցն են դառնում:

Սակայն ոչ հաճախ, բայց և այնպես կարելի է հայ օգտվողների բարի և օրիգինալ շնորհավորանքներ տեսնել`

Արման Սուլեյմանյան. Իսկ գիտե՞ք ինչու է Կանանց միջազգային օրն ամսի 8-ին: Որովհետև կինն աշխարհի 8-րդ հրաշալիքն է:

Հովհաննես Գրիգորյան. Իհարկե, Աստված սկզբում ստեղծել է տղամարդուն, իսկ հետո` կնոջը: Բայց նախքան վերջնական գլուխգործոցը դուք միշտ էլ սևագիրն եք պատրաստում:

Դանիել Վահրամյան. Շնորհավոր ձեր տոնը, օրիորդնե'ր, շնորհավոր ձեր սնանկությունը, ընկերնե'ր: