9 մարտի 2011 - 12:53 AMT
Երևանում ներկայացվել է «Եվրոպական քաղաքականության իրականացումը Հայաստանում» չորրորդ զեկույցը

«Գործընկերութուն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը Երևանում ներկայացրել է «Եվրոպական քաղաքականության իրականացումը Հայաստանում 2010թ.» զեկույցը: Զեկույցում ներկայացվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կարծիքը երկրում իրականացվող բարեփոխումների մասին, որոնք իրականցվում են Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում:

2010թ. ԵՀՔ իրագործման դիտարկումը անդրադառնում է Հայաստանում մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակությանը, աշխատանքային իրավունքներին, մաքսային ու հարկային համակարգերին, ինչպես նաև Հայաստանի կողմից ԵՀՔ կատարման ընթացքը: Ինչպես հայտարարել է «Գործընկերություն հանուն բաց հանրության-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, ներկայացված զեկույցը արդեն թվով չորրորդ աշխատանքն է: Ըստ Մինասյանի, զեկույցը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիական հասարակությանը տեսնել, թե ինչ աշխատանք է կատարվել 4 տարում և հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ ինտեգրվել Եվրամիությանը: