9 մարտի 2011 - 13:30 AMT
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը FIFA-ի վարկանիշում նահանջել է՝ զբաղեցնելով 65-րդ տեղը

Մարտի 8-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահաջել է 3 հորիզոնականով և 501 միավորով զբաղեցնում է 65-րդ տեղը:

2012-ի Եվրոպայի առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակցիները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստանն իջել է 13-րդ տեղը, Սլովակիան 22-րդ տեղում է, Իռլանդիան բարձացել է 34-րդ տեղը, Մակեդոնիան զիջել է դիրքերը է և 83-րդն է, Անդորրան նախկինի նման 202-րդ տեղում է:

Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիան 1880 միավորով: Երկրորդ տեղում աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականն է (1730 միավոր): 3-րդ տեղում Գերմանիայի հավաքականն է (1486 միավոր):