9 մարտի 2011 - 14:19 AMT
AYO երգի հեղինակները Boom-Boom երգի ընտրությունը Եվրատեսիլում ներկայացնելու համար անարդար չեն համարում

«Մենք հենց սկզբից իմացել ենք, որ Եվրատեսիլ-2011-ի երգի ընտրությունը մրցութային է լինելու, վստահ չենք եղել, որ մեր AYO երգն է հաղթելու»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է AYO երգի հեղինակ Հարութ Տեր-Հովակիմյանի (ԴերՀովա) օգնական Հասմիկ Մխիթարյանը: Ըստ նրա, իրենք հանգիստ համակերպվել են և ոչ մի քայլ չեն ձեռնարկելու քվեարկությունը չեղյալ հայտարարելու համար: «Մենք ոչինչ չենք կարող ասել, մարդիկ կատարել են իրենց ընտրությունը»,-ասել է նա:

«Եվրատեսիլ-2011» -ի որոշ հայաստանցի երկրպագուներ գտնում են, որ Boom-Boom երգի կողմնակիցները, որով Էմմին հանդես կգա Եվրատեսիլում, անարդար է հաղթող դարձել: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած հայտարարության մեջ, երգի ընտրության մեջ բացակայում է ազնվությունն ու գործողությունների տրամաբանությունը, քանի որ, ըստ երկրպագուների, բոլոր հայկական ինտերնետ-կայքերում, օտարերկրյա կայքերում, սոցիալական ցանցերում երգի հայաստանյան ազգային ընտրության քվեարկությունում առաջատար դիրքում էր AYO կոմպոզիցիան: