9 մարտի 2011 - 14:51 AMT
ՀՀԿ. Իշխանությունները պետք է ականջալուր լինեն հասարակության պահանջներին

Իշխանությունները միշտ հայտարարում են, որ պատրաստ են երկխոսության գնալ ընդդիմության հետ, սակայն չի կարելի խոսել վերջնագրերի լեզվով, լրագրողներին Երևանում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նրա կարծիքով, իշխանությունները պետք է անսան հասարակության պահանջներին, որոնք հնչեցնում է ընդդիմությունը: «Մեծ հաջողության կարելի է հասնել երկխոսության միջոցով, բայց ոչ վերջնագրերի: Ընդդիմությունը պետք է երկխոսության օրինակ ծառայի»,- ասել է նա և հիշեցրել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարությունն այն մասին, որ «Ժառանգությունը» անլուրջ քաղաքական ուժ է: