9 մարտի 2011 - 16:00 AMT
Երևանում «Կասկադի համերգներին» կներկայացվի նոր ջազային ծրագիր

Մարտի 11-ին «Կասկադի համերգներ» համերգաշարի շրջանկաներում կկայանա Հանրային հեռուստատեսության և ռադիոյի Սիմֆո-ջազ նվագախմբի համերգը կոմպոզիտորներ Երվանդ Երզնկյանի և Մարտին Վարդազարյանի ղեկավարությամբ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Երվանդ Երզնկյանը, նվագախումբը կներկայացնի բացարձակ նոր ջազային ծրագիր: Համերգին կմասնակցի նաև երգչուհի Իլոնան: Համերգից առաջ ելույթ կունենա նաև դաշնակահար և կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: