9 մարտի 2011 - 17:22 AMT
2011թ. համար ՎԶԵԲ-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության 4.5 տոկոս աճ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը կարծում է, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի տնտեսական աճի ապահովման համար: «Կարծում եմ, որ Հայաստանում 2011-ին տնտեսական աճը կկազմի 4.5 տոկոս, սակայն դա այն պոտենցիալի վերջնակետը չէ, որն ունի երկրի տնտեսությունը»,- Երևանում մարտի 9-ին կայացած մամլո ասուլիսում ասել է նա :

Այդ կանխատեսումը մասնագետը պայմանավորել է նրանով, որ Հայաստանի տնտեսությունը տուժել է համաշխարհային ճգնաժամից, անկայուն տնտեսական իրավիճակից, անարդյունավետ բիզնես միջավայրից: