9 մարտի 2011 - 18:28 AMT
Մարտի 14-ին կկայանա կանանց շարքում ԵՎՐՈ-2013-ի խմբային որակավորման փուլի վիճակահանությունը

Հայտնի է դարձել կանանց շարքում ԵՎՐՈ-2013-ի խմբային որակավորման փուլի վիճակահանության զամբյուղների կազմը: Վիճակահանությունը կայանալու է մարտի 14-ին Նյոնում UEFA-ի կենտրոնակայանում:

Վիճակահանության նախօրեին 38 թիմեր բաժանվել են 5-ական զամբյուղի՝ UEFA-ի կանանց հավաքականների վարկանիշում նրանց տեղերին համապատասխան: Վիճակահանության ընթացքում ստեղծվելու են 4 խմբեր 5-ական թիմերով և 3 խմբեր` 6-ական թիմերով:

Հայաստանի հավաքականը Բուլղարիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Թուրքիայի, Իսրայելի, Խորվաթիայի, Ղազախստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Մակեդոնիայի թիմերի հետ հայտնվել է E զամբյուղում է: