9 մարտի 2011 - 18:46 AMT
Alcatel-ը Սարկոզիի` Թուրքիա կատարած բլից-այցելության զոհն է դարձել

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի բլիզ-այցելությունը Թուրքիան հանգեցրեց նարն, որ Անկարան որոշեց դադարեցնել համագործակցությունը ֆրանսիական Alcatel ընկերության հետ: Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, մինչ օրս Թուրքիայի կողմից տիեզերք գործարկված 4 արբանյակներն արտադրվել են ֆրանսիական ընկերության կողմից: Սակայն Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու հարցում Ֆրանսիայի խիստ դիրքորոշման և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով ֆրանսիական ընկերության հետ արբանյակների արտադրությունը դադարեցվեց: «Նոր արբանյակների արտադրությունը Թուրքիան պատրաստվում է ճապոնական Mitsubishi ընկերությանը փոխանցել` այդպիսով դադարեցնելով այդ ոլորտում 18-ամյա համագործակցությունը Ֆրանսիայի հետ»,- գրում է թերթը: