9 մարտի 2011 - 19:14 AMT
Հայաստանի Վերահսկիչ պալատը ստուգումներ կանցկացնի Արարատի մարզում

Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մարտի 9-ին Արարատի մարզպետարանում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության:

ՎՊ նախագահը նիստին ներկա մարզի պատասխանատուներին ու համայնքապետերին տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատը 2011 թ. մարտի 10-ից մարզում կիրականացնի ստուգումներ:

Իշխան Զաքարյանը հայտնել է, որ ստուգումները կատարվելու են մասնավորապես բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման և դրանց վարձակալության ուղղությամբ, ինչպես նաև` համայնքների մշակութային ու կրթական կենտրոններում:

Վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ նախատեսվում են նաև մարզպետարանում` բյուջետային հատկացումների, կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների օգտագործման, գյուղատնտեսական ու սոցիալական ծրագրերի, մարզում ընթացող շինարարական աշխատանքների ուղղությամբ: