9 մարտի 2011 - 21:09 AMT
Վրաստանի ԱԳ նախարարը հրաժեշտ է տվել Հայաստանի դեսպանին

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հրաժեշտի հանդիպում անցկացրեց Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարությունից, Վաշաձեն շնորհակալություն է հայտնել դեսպանին Վրաստանում կատարած արգասաբեր աշխատանքի, հայ-վրացական հարաբերությունների մեջ ներդրած ավանդի համար և հաջողություն մաղթել նոր աշխատանքում:

Վրաստանում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել Հովհաննես Մանուկյանը` Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը: