10 մարտի 2011 - 13:25 AMT
ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի բլոգերների հետ

Մարտի 12-ին, ժամը 18.00 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրավիրում է բլոգերներին հանդիպման նախարարության շենքում։ Այս մասին հայտնում է բլոգեր Տիգրան Քոչարյանը։ Սա նախարարի երկրորդ հանդիպումը կլինի բլոգերների հետ։ Բլոգերներն առաջին անգամ հանդիպել էին նախարարի հետ 2010-ի մայիսին։ Հանդիպման ժամանակ քննարկվող հիմնական թեմաներից էին լեզվի մասին օրենքի փոփոխությունները, օտարալեզու դպրոցների բացումը, նախադպրոցական ուսուցման խնդիրները, դասագրքերի որակը, ինչպես նաև ուսումնական համակարգում կաշառակերության առկայությունը։ Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Ինչպես PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում նշեց Տիգրան Քոչարյանը, օրակարգի թեման որոշվելու է մասնակիցների կողմից տրված հարցերով:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակիցրների անուն ազգանուններն ուղարկել Տիգրան Քոչարյանի tkocharyan@gmail.com էլ.հասցեով։