10 մարտի 2011 - 13:46 AMT
Կարեն Բեքարյան. Այն, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, բացասաբար է անդրադառնում կարգավորման վրա

Լեռնային Ղարաբաղի ստորագրության բացակայությունը երեք նախագահների Սոչիի հայտարարության տակ, նահանջ է հայկական կողմի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

Նա նշել է, որ սա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների արդեն երրորդ հայտարարությունն է, որի տակ չկա Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը՝ հավելելով, որ դա բացասական երևույթ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ու ՌԴ-ի համար: «Եռակողմ համաձայնագրի մեջ բացասական է նաև «կողմերը ձգտում են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով ձևակերպումը»: Դա ապագայում հնարավորություն կտա Ադրբեջանին հայտարարել, թե նա ձգտում էր հարցը լուծել խաղաղ ճանապարհով»,-ասել է Բեքարյանը: