10 մարտի 2011 - 14:30 AMT
Եվրախորհրդարանը քննադատում է Թուրքիային լրագրողների ձերբակալությունների և Դինքի գործում անգործության համար

Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որի հեղինակն է հոլանդացի պատգամավոր Ռիյա Օօմեն-Ռյույտենը: Զեկույցում ասվում է հայտնի թուրք լրագրողներ Նեդիմ Շեների ու Ահմեդ Շիկի ձերբակալության մասին: Պատգամավորը նշել է, որ լրագրողների ձերբակալությունները կարող են հանգեցնել վստահության կորստի դատական համակարգի հանդեպ: «Մենք ողջունում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարնի որոշումը Հրանտ Դինքի գործով և կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին կատարել ստանձնած պարտավորությունները: Դինքի իրական մարդասպանների բացահայտման ուղղությամբ հետաքննությունը պետք է սկսվի անհապաղ»,-ասվում է զեկույցում: 58 կետից կազմված փաստաթուղթը խիստ գնահատականներ է տալիս Թուրքիայում իրականացվող բարեփոխումներին, քննադատելով նաև Թուրքիայի դիրքորոշումը Կիպրոսի հարցում: