Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների Սոչիում կայացած հանդիպմանը եղան կառուցողական պահեր, որոնց շուրջ կողմերը շարունակելու են բանակցությունները, մամլո ասուլիսում ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Նախագահների հանձնարարականով շուտով տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքու կժամանեն մարտի 15-ին, որտեղից կմեկնեն Երևան»,-ասել է նա:
Ըստ նախարարի, խաղաղ բանակցային գործընթացը շարունակվում է, որոշ հարցեր առավել առարկայական են քննարկվում, թեև փակ ռեժիմով: «Ադրբեջանական կողմը պատրաստ է շարունակել այդ քննարկումները»,-ասել է Մամեդյարովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: