10 մարտի 2011 - 16:10 AMT
Կարինե Աճեմյան. Կինը պետք է մասնակցի քաղաքական գործընթացներին, բայց ահա պատերազմը նրա տեղը չէ

Տարեցտարի աճում է կնոջ դերը հասարակության կյանքում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նրա խոսքերով, հասարակությունն արդեն սկսել է նորմալ վերաբերվել կին քաղաքական գործիչ և գործարար կին հասկացություններին: «Կարծում եմ, որ կին քաղաքական գործիչը կարող է մեծ դեր խաղալ ինչպես ղարաբաղյան հակամարտության լուծման գործում, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է նա և հավելել, որ կին քաղաքական գործիչը մեղմացնում է իրավիճակը:

Աճեմյանն ասել է, որ միակ տեղը, որտեղ կինը չպետք է լինի, պատերազմն է: «Իհարկե, ես հարգում եմ իգական սեռի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել են ղարաբաղյան պատերազմին, սակայն ես դա ճիշտ չեմ համարում: Կանայք չպետք է պատերազմ գնան»,- նշել է նա: