10 մարտի 2011 - 16:56 AMT
Հայաստանի կառավարությունը մեղմացրել է տնտեսական հանցագործությունների համար պատիժը

Հայաստանի կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է փոփոխել տնտեսական հանցագործությունների որոշ տեսակների համար պատասխանատվության ենթարկելու դրույթները` ապահովելով իրավախախտման և դրա համար կիրառվող պատասխանատվության միջոցների հավասարակշռումը։

ՀՀ վարչապետի խոսքով, նախատեսվում է պատժի էական մեղմացում, տնտեսական հանցագործությունների որոշ տեսակների համար քրեական պատասխանատվության փոխարեն նյութական պատասխանատվության կիրառում։