10 մարտի 2011 - 17:22 AMT
Արման Կիրակոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության գծով ներկայացուցիչներին

Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության ռազմավարության եւ կարողությունների կառուցման բաժնի տնօրեն Դեյվիդ Աչոարենային եւ կրթական ծրագրերի պատասխանատու Մեգումի Վատանաբեին:

Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Կիրակոսյանը կարեւորեց նշված ծրագիրը, որի իրականացման համար որպես պիլոտային երկրներից մեկը ընտրվել է Հայաստանը: Կողմերն արժեւորեցին ծրագրի շրջանակներում մշակվող կարողությունների կարիքների գնահատման մեթոդաբանությունը, որը նպատակաուղղված է լինելու կրթական ծրագրավորման եւ կառավարման ոլորտում ազգային ինստիտուցիոնալ եւ կազմակերպչական կարողությունների գնահատման աջակցմանը, ասվում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի եւ ազգային հանձնաժողովների միջեւ համագործակցության խնդրին` շեշտելով վերջիններիս կարեւորությունը կազմակերպության նպատակներին հասնելու գործում: