10 մարտի 2011 - 19:16 AMT
Իսպանիայի խորհրդարանը հրաժարվել է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, որն Իսպանիայի խորհրդարան էր ներկայացվել Կատալոնիայի Ձախ հանրապետական կուսակցության կողմից, մերժվել է: Ինչպես հաղորդում է NTV-ն, նախագծին «կողմ» է քվեարկել «Բասկերի ազգային շարժում» կուսակցությունը, «դեմ» են քվեարկել իշխող Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցությունը, ընդդիմադիր Ժողովրդական կուսակցությունը, Միտումների և միասնության կոալիցիան և Նավարրայի ժողովրդի միությունը:

Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, կառավարող կուսակցության ներկայացուցիչ Իսաբել Պոսուէլոն հայտարարել է, որ «Իսպանիային չի հետաքրքրում Հայաստանի հետ կապված և 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ճանաչման հարցը: Այժմ պետք է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»: