10 մարտի 2011 - 19:50 AMT
Մեդվեդևն անթույլատրելի է համարում Իրանի հետ համագործակցող ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպմանը հայտարարել է ռուսական ընկերությունների նկատմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառման անթույլատրելիություն մասին, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Հանդիպման ժամանակ հանգամանորեն դիտարկվել են երկկողմանի օրակարգի մի շարք բնագավառներ` ներառյալ Իրանի հետ համագործակցող ռուսական ընկերությունների նկատմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառման անթույլատրելիությունը: Ռուսական ընկերությունները խստորեն կատարում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1929 բանաձևի և մյուս բանաձևերի դրույթները, որոնք ընդունվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության առիթով»,- մարտի 10-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: