10 մարտի 2011 - 21:01 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը Անրի Ռենոյի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Մարտի 10-ին Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, խոսքի և հավաքների ազատության, ինչպես նաև համատարած կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: