11 մարտի 2011 - 14:43 AMT
Ադրբեջանցի ուսանողները կհեռացվեն մարտի 11-ի ակցիային մասնակցելու համար

Ադրբեջանական բուհերի ուսանողներին, մասնավորապես, Բաքվի պետհամալսարանի ուսանողներին սպառնում են հեռացնել բուհից, եթե նրանք մասնակցեն ցույցերին, հայտնում է «Թրենդը»:

Մարտի 11-ին երիտասարդական կազմակերպությունները Բաքվում բողոքի ցույց են անցկացրել գործող իշխանությունների դեմ: Այդ առնչությամբ բուհերի ղեկավարները միջոցներ էին ձեռնարկել, թույլ չտալու համար ուսանողների մասնակցությունը ակցիային: Բաքվի պետհամալսարանի ղեկավարությունը բուհում արտակարգ իրավիճակ է հայտարարել:

Ուսանողներին արգելված է միասին հավաքվել, «վնասակար խոսակցություններ վարել»: Մարտի 4-8-ը ոստիկանությունը ձերբակալել է մի շարք ակտիվիստների: