11 մարտի 2011 - 17:05 AMT
Էրդողանը Մոսկվա կմեկնի Մոսկովյան պայմանագրի 90-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մարտի 15-16-ին կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և կմասնակցի ռուս-թուրքական Գերագույն աստիճանի համագործակցության խորհրդի նիստին: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը: Էրդողանի այցը Մոսկվա նվիրված է երկու երկրների միջև բարեկամության մասին պայմանագրի ստորագրման 90-ամյակին:

Փոխգործակցության մեխանիզմը ստեղծվեց Անկարայում 2010 թվականի մայիսին կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված ՌԴ նախագահի և Թուրքիայի վարչապետի որոշումների իրագործման նպատակով: Այն կոչված է ակտիվացնելու երկու երկրների միջև զանազան ոլորտներում հարաբերությունների և փոխըմբռնման զարգացումը:

Մարտի 16-ին լրանում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև Մոսկովյան պայմանագրի ստորագրման 90-ամյակը, որի համաձայն Հայաստանին 29 հազ. քառ. կմ տարածք մնաց: