11 մարտի 2011 - 17:37 AMT
«Մուսավաթ». Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 16 մասնակիցների

«Մուսավաթ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ այսօր Բաքվում ադրբեջանցի երիտասարդների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Մեծ ժողովրդական օր» միջոցառումը: Կեսօրին մոտ երիտասարդները երթի են դուրս եկել «Ազատություն», «Պահանջում ենք ժողովրդավարական բարեփոխումներ» կարգախոսներով:

Սակայն, ոստիկանությունը միջամտել է և ձերբակալել է բողոքի ակցիայի 16 մասնակիցների: «Մուսավաթ» կուսակցությունը դատապարտել է կատարվածը և պահանջել է անհապաղ ազատել ձերբակալվածներին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: