2011թ. մայիսին Ստեփանակերտի օդանավակայանը լիովին պատրաստ կլինի շահագործման: Այդ մասին PanARMENIAN. Net-ի թղթակցին է հայտնել ԼՂՀ կառավարությանը կից Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյան: Ըստ նրա, օդանավակայանի տերմինալն ամբողջությամբ պատրաստ է:
«Օդանավակայանը հագեցած է ժամանակակից տեխնիկայով: Այժմ մենք նախապատրաստում ենք երիտասարդ մասնագետներին՝ կարգավարների, ավիացիոն փոխադրուոմների և այլ ծառայությունների մասնագետների»,-ասել է վարչության պետը:
Ավելի վաղ PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում Դմիտրի Ադբաշյանը հայտարարել էր, որ առաջին փուլում ԼՂՀ օդանավակայանը թռիչքներ կիրականացնի Երևան: Դիտարկվում է ԱՊՀ երկրներ, մասնավորապես, դեպի Ռուսաստան թռիչքներ իրականացնելու հնարավորությունը: