11 մարտի 2011 - 20:27 AMT
Վերջին տվյալներով Ճապոնիայում երկրաշարժի ու ցունամիի զոհ է դարձել ավելի քան 300 մարդ

Ճապոնիայի առափնյա Սենդայ քաղաքում ավելի քան 300 մարմին է գտնվել այն բանից հետո, երբ երկրաշարժն ու ցունամին ծածկեցին երկիրը մարտի 11-ին: Զոհերի մեծ մասը, ըստ երևույթին, խորտակվել է: Ինչպես հաղորդում են ականատեսները, երկրի այդ առափնյա շրջանի ավերումների մասշտաբը հսկայական է, զոհերի թիվն աճելու է, հաղորդում է MIGnews-ը:

Ցունամիով ուղեկցվող երկրաշարժը Ճապոնիայում տեղի ունեցավ մարտի 11-ի առավոտյան: Ստորերկրյա ցնցումների մագնիտուդան կազմել է 8,9: Ճապոնիայի իշխանությունները կատարվածը խոշորագույն բնական աղետն են անվանել երկրի պատմության մեջ: Վերջին տվյալներով, Ճապոնիայի ողջ տարածքում տեղ գտած աղետի զոհն են դարձել ավելի քան 300 մարդ: