11 մարտի 2011 - 21:33 AMT
Նկարահանող խմբի, որի մուտքը Հայաստան չթույլատրվեց, ղեկավարն աշխատում է Ադրբեջանի մշակույթի նախարարության համար

Հեռուստապրոդյուսեր Անդրիուս Բրոկասը, որը գլխավորում էր այն նկարահանող խումբը, որին հրաժարվեցին մուտքի արտոնագիր տրամադրել Հայաստան, լայն ճանաչում ունի որպես Ադրբեջանի հին գործընկեր: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են աղբյուրները, ներկայումս լիտվացի հեռուստապրոդյուսերը գործարք ունի Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, Լիտվայից, Ֆինլանդիայից և Էստոնիայից Հայաստան ժամանած լրագրողներին «Զվարթնոց» օդանավակայանում չեն թույլատրել մուտք գործել Հայաստան: Խմբի ներկայացուցիչներին հրաժարվեցին մուտքի արտոնագիր տրամադրել: Ինչպես նշեց գործակալության աղբյուրը, լրագրողները Հայաստան են ժամանել «փակ տեղեկատվություն» հավաքելու նպատակով: