12 մարտի 2011 - 10:23 AMT
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը դասախոսություն կկարդա Ֆրեզնոյում

Մարտի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դասախոսությամբ հանդես կգա թանգարանի գործունեության մասին: Ինչպես հայտնում է Asbarez.com-ը, դասախոսությունը տեղի կունենա Ֆրեզնոյի համալսարանում:

Հայկ Դեմոյանի դասախոսությունը «Հայագիտության գարնանային ընթերցումների» մաս է կազմում և կազմակերպվել է Ֆրեզնոյի Հայ ուսանողների կազմակերպության կողմից: