12 մարտի 2011 - 13:52 AMT
NASA. Ճապոնիայի երկրաշարժը շեղել է մոլորակի առանցքը 15 սմ

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը շեղել է մոլորակի առանցքը 15 սմ, ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին է հայտնել NASA-ի մասնագետը:

Ըստ նախնական հաշվարկների, մոլորակում օրվա տևողությունը կրճատվել է 1,6 միկրովայրկյանով: Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը նախկինում հայտնել էր մոլորակի առանցքի 10 սմ շեղման մասին: