Ավելի քան 200 մարդ մարտի 12-ին Ադրբեջանում փակել են Սաաթլի շրջկենտրոնի կենտրոնական մասի ճանապարհը` պահանջելով փոխհատուցել 2010-ի գարնանը տեղի ունեցած ջրհեղեղի վնասները, հաղորդում է Turan-ը: Ակցիային մասնակցել են երեք գյուղերի բնակիչներ, որոնք 9 ամիս անց այդպես էլ չեն ստացել փոխհատուցում:
Ակցիայի անցկացման վայր է ժամանել Սաաթլիի ղեկավար Սիրագադին Ջաբարովը, որն առաջարկել է շարունակել հանդիպումը Աբասբեյլի գյուղում: Նա խոստացել է յուրաքանչյուրին վճարել 300 մանաթ փոխհատուցում և 250 մանաթ 1 հա հողի համար գարնանային գյուղատնտեսական աշխատանքների համար (համապատասխանաբար 378 դոլար և 315 դոլար):
Վերջին 15 օրում դա արդեն երկրորդ բողոքի ակցիան է: Ավելի վաղ Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել փետրվարի 24-ին, որից հետո նրանց սկսել են փոխհատուցումներ վճարել: