14 մարտի 2011 - 10:36 AMT
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հրաժարական է տվել WikiLeaks-ի սկանդալի պատճառով

WikiLeaks աշխարհահռչակ ռեսուրսի սկանդալը հասցրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլիի հրաժարականին, որը պաշտոնաթող է եղել արտահոսքի հեղինակներից մեկի՝ շարքային Բրեդլի Մենինգի մասին արտահայտություններից հետո, որը հիմա գտնվում է բանտում:

Քրոուլին ազատազրկման մեջ նրան պահելու պայմանները համարել է անհեթեթ ու անարդյունավետ: Դա առաջացրել է Պենտագոնի զայրույթը և շատ հարցեր մամուլի կողմից: Հրաժարական տալով` Քրոուլին հայտարարել է, որ գիտակցում է իր խոսքերի պատասխանատվությունը:

Ավելի վաղ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ նախկին ռազմական վերլուծաբանին, որը WikiLeaks-ին հանձնել է հազարավոր գաղտնի փաստաթղթեր, պահում են մեկուսարանում ձեռնաշղթաներով և ստուգում յուրաքանչյուր 5 րոպեն մեկ, հաղորդում է 1tv.ru-ն: