2 օգոստոսի 2003 - 18:48 AMT
«ԲՈՍՏՈՆ ԳԼՈԲԸ» ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՄՆ-ում հրատարակվող «Բոստոն Գլոբ» թերթն այսուհետեւ իր էջերում զետեղելու է Հայոց ցեղասպանության վերաբերյան հրապարակումներ: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, թերթի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Ամերիկայի հայկական լոբբիի ջանքերի շնորհիվ: Թուրք-ամերիկյան միությունների ֆեդերացիան ԱՄՆ-ում արշավ է սկսել տվյալ որոշման դեմ` կոչ անելով երկրում բնակվող թուրքերին նամակներով եւ հեռախոսազանգերով գրոհել «Բոստոն Գլոբի» խմբագրությունը: