14 մարտի 2011 - 15:59 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները մարտի 7-ից 13-ի համար

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից մարտի 7-ից 13-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 15523.80 (+64.61), բացթողնման գինը` 16873.70 (+70.23) դրամ, արծաթի գնման գինը` 388.43 (+15.47), բացթողնման գինը` 422.21 (+16.82), պլատինի գնման գինը` 19638.43 (-229.95), բացթողնման գինը` 21346.12 (-249.94), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8537.42 (-260.66), բացթողնման գինը` 9279.80 (-283.33) դրամ: